Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կիրակնօրյա հրաժեշտ

Կիրակնօրյա հրաժեշտ
05.10.2015 | 11:36

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսիին և շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։ Դեսպանն էլ շնորհակալություն է հայտնել նախարարին իր առաքելության ընթացքում արտգործնախարարության աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական հարաբերություններն ապագայում նույնպես կշարունակեն վերելք ապրել։
Էդվարդ Նալբանդյանն առանձնակի կարևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդման կարևոր քայլ: Նախարարը վստահություն է հայտնել, որ դա հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և բարեկամ Իրանի առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար: Էդվարդ Նալբանդյանը հաջողություններ է մաղթել Մոհամադ Ռեյիսիին հետագա գործունեության մեջ և ի նշանավորումն նրա արդյունավետ գործունեության դեսպանին է հանձնել ԱԳՆ հուշամեդալը։

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ